Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 
  • ԵՄ-ը չի համաձայնի

    ԵՄ-ը չի համաձայնի

    06.09.2013| 14:33
    «Արդյոք Եվրամիությունը կհամաձայնի՞ «և-և»-ի քաղաքականությանը: Կարծում եմ` ոչ»,- irates.am-ի հարցին, թե հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունները ստորագրեն նաև ասոցացման համաձայնագիրը, ի պատասխան ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` հավելելով, որ պետք է դիվանագիտական ցանկացած փաստաթղթի առնչությամբ հանրությունը տեղեկություն ունենա:
  • Երբ դու քայլ առ քայլ հրաժարվում ես անկախությունից

    Երբ դու քայլ առ քայլ հրաժարվում ես անկախությունից

    06.09.2013| 14:18
    Այս օրերին մեր քաղաքացիների մեծամասնությունն այնպիսի շոկ է ապրում Մաքսային միությանը միանալու մասին Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի արած համատեղ հայտարարությունից, որ ուղղակի զարմանք է հարուցում: Հայտարարությունն, ինչ խոսք, անակնկալ էր այն առումով, որ ՀՀ իշխանությունները տևական ջանք էին թափել և տևական ժամանակ էլ հանրությանը հավաստիացումներ տվել, որ տարեվերջին Վիլնյուսում նախաստորագրվելու է ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը:
  • Եվ-և-ի քաղաքականությունն արդարացված կլինի միայն այն դեպքում, եթե…

    Եվ-և-ի քաղաքականությունն արդարացված կլինի միայն այն դեպքում, եթե…

    06.09.2013| 13:51
    Մաքսային միությանը միանալու ՀՀ որոշումից հետո ի՞նչ ընթացք կունենան Եվրոպայի հետ մեր հարաբերությունները։ Մեզ հետ զրույցում ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի դասախոս-փորձագետ, քաղաքական գիտությունների թեկնածու ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ նշեց, որ այդ որոշման հրապարակումից հետո ականատես եղանք որոշ կտրուկ կարծիքների ԵՄ մի շարք պաշտոնյանների կողմից, որոնցից մեկում մասնավորապես նշվում էր, որ հարաբերությունները Հայաստանի հետ կլինեն «առանց եվրոպական հեռանկարի»:
  • Լիբերալները չհամախմբվեցին

    Լիբերալները չհամախմբվեցին

    06.09.2013| 11:11
    Արդեն դժվար է պատկերացնել, թե քաղաքական ուժերը Հայաստանում երբևէ որևէ հարցում կհամախմբվե՞ն ու կհասնե՞ն արդյունքի։ Անգամ նույն պատկերացումներն ու դիրքորոշումներն ունեցող անհատները չեն կարողանում միասնական ուժ ձևավորել։
  • Սպասեք հայտարարությանը

    Սպասեք հայտարարությանը

    05.09.2013| 18:00
    Վերջին շրջանում քաղաքական և քաղաքացիական ակտիվություն ցուցաբերած «Նախախորհրդարանը» վերջին երկու օրերին լռում է և որևէ խոսք չի ասել Սարգսյան-Պուտին հանդիպման և Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշման մասին: «Նախախորհրդարանի» հայտնի դեմքերին երեկ չտեսանք նաև ՀՀ նախագահի նստավայրի առջև կազմակերպված ցույցի ժամանակ, որի մասնակիցները իրենց բողոքն էին արտահայտում այդ որոշման դեմ:
  • «ՌԴ-ն խլեց Հայաստանը Եվրամիությունից»

    «ՌԴ-ն խլեց Հայաստանը Եվրամիությունից»

    05.09.2013| 17:07
    ԽՍՀՄ օրոք քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը irates.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որաշմանն, ասաց. «Ենթադրում եմ, որ կարող էին շատ ավելի վատ տարբերակներ լինել՝ արյունահեղություն, պատերազմ, շրջափակում և այլն»:
  • Գալուստ Սահակյանը ինչի՞ց էր տեղյակ

    Գալուստ Սահակյանը ինչի՞ց էր տեղյակ

    05.09.2013| 13:11
    Առավոտից ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հեռախոսազանգերին չի պատասխանում: Երեկ պատգամավորը ասել էր, թե Հայաստանը նոյեմբերին նախաստորագրելու է ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը, սակայն Սահակյանի այդ հայտարարությունից ժամեր անց Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու մասին: Գալուստ Սահակյանին հարց էինք ուզում ուղղել` ինքը տեղյակ էր, որ ՀՀԿ առաջնորդ և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նման որոշում ունի:
  • Գալուստ Սահակյանը ինչի՞ց էր տեղյակ

    Գալուստ Սահակյանը ինչի՞ց էր տեղյակ

    04.09.2013| 17:39
    Առավոտից ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հեռախոսազանգերին չի պատասխանում: Երեկ պատգամավորը ասել էր, թե Հայաստանը նոյեմբերին նախաստորագրելու է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, սակայն Սահակյանի այդ հայտարարությունից ժամեր անց Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին:
  • «ԵՄ-ի հետ ունեցած Հայաստանի հարաբերությունները չեն կորչի»

    «ԵՄ-ի հետ ունեցած Հայաստանի հարաբերությունները չեն կորչի»

    04.09.2013| 17:35
    «Հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված մի քանի օր առաջ արված հայտարարությունները` կարելի է ենթադրել, որ այնտեղ հասկանում են Հայաստանի վիճակը: Բացի այդ, Հայաստանի և Եվրամիության միջև այնքան կտրուկ շրջադարձ չի եղել, որքան թվում է…Բրյուսելում կստեղծվի տպավորություն, որ Հայաստանի վրա բավականին լուրջ ճնշում է եղել, բայց նաև կհասկանան, որ Հայաստանը, ելնելով իր անվտանգության հարցերից, գնացել է մի քայլի, որին չէին սպասում ոչ Հայաստանի, ոչ Եվրամիության գործիչները»,-լրագրողների հետ հանդիպմանը` խոսելով Մաքսային միությանն անդամագրվելու որոշման թեմայի շուրջ, այսպիսի դիտարկում արեց քաղաքագետ Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆԸ:
  • Անահիտ Բախշյանը տեղեկություններ է պահանջում քաղաքապետից

    Անահիտ Բախշյանը տեղեկություններ է պահանջում քաղաքապետից

    04.09.2013| 17:32
    Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը սեպտեմբերի 3-ին հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները.